Գեորգի Մարգվելաշվիլի. Վրաստանն անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ
Վրաստանի Վազիանի ռազմական օդանավակայանում կայացել է ՆԱՏՕ-ի «Noble Partner-2016» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
Նմանատիպ զորավարժություն Վրաստանում անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Ինչպես հայտնել է Վրաստանի պաշտպանյության նախարարը՝ զորավարժությունները նպատակ ունեն մշակել Վրաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինվորականների համատեղ գործողություն և բարձրացնել Վրաստանի զինուժի մարտական պատրաստականությունը, որպեսզի Վրաստանի զինվորական ստորաբաժանութմները մասնակցեն ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբերի հատուկ գործողություններին:
Զորավարժությունների բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Վրաստանն անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ»,-իր հանդիսավոր խոսքում նշել է նախագահ Մարգվելաշվիլին:
Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցելու է 1300 զինծառայող, որոնցից 500-ը կլինեն վրացական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, 650 հոգի ՄՄՆ-ի բանակի եվրոպական հրամանատարության զինծառայողներ, և ևս 150 հոգանոց անձնակազմով զորավարժություններին կմասնակցի Մեծ Բրիտանիան: