Լավրովը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել մասնակցել մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:
«Եկող շաբաթ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին նախատեսվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները»,- հայտարարել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ թուրքական ապրանքների ներմուծման մասին
- Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքի մասին հրամանի անհրաժեշտություն չեմ տեսնում
- Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին
- Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը
- Գագիկ Մակարյան. Եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է հրաժարվել թուրքական ապրանքներից
- ՍԱՊԾ-ն պարզաբանում է, թե ինչու հիմա որոշեց հետազոտել թուրքական բանջարեղենը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին