Իտալիայում մաֆիայից առգրավված հայտնի նկարիչների գործերի ցուցահանդես է կազմակերպվել
Իտալական Ռեջիո-դի-Կալաբրիա նահանգում ցուցահանդես է բացվել, որտեղ ցուցադրվել են իտալական մաֆիայի ներկայացուցիչներից մեկի՝ «Նուրանգետա» հանցագործ կազմակերպության առաջնորդի հավաքածուն: Ցուցահանդեսի ներկայացվել է 125 գործ, որոնք մի ժամանակ պատկանել են Ջոակինո Կամպոլոյին, տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:
Իտալիայի իշխանությունները որոշել են ներկայացնել ցուցանմուշները ՝ որպեսզի «ցույց տան պետության հաղթանակը մաֆիաների նկատմամբ»:
Նկարները, որոնց թվում կան գործեր Սալվադոր Դալիից, Գուտտուզոյից, Լիգաբեյից, Սիրոնիից, առգրավվել են Կամպոլոյից 2010 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում