Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին նախազգուշացրել է
Եվրոպական հեռարձակողների միությունը տարածել է հայտարարություն մրցույթի ժամանակ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հեռարձակողների միության ֆեյսբուքյան էջից:
Հայտարարության մեջ նշվում է, որ «խստորեն դատապարտում են» մայիսի 10-ին «կանաչ սենյակում» արդյունքներին սպասելիս ուղիղ հեռարձակման ընթացքում հայաստանյան պատվիրակի կողմից ԼՂՀ դրոշը ցուցադրելու փաստը, համարում, որ դրոշի ցուցադրումը վնասում է «Եվրատեսիլ» բրենդին»» : Որոշում է կայացվել համաձայն կանոնների, մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթը կորոշվի հունիսին կայանալիք Ռեֆերենտ խմբի հերթական հանդիպման ժամանակ:
Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել է, որ, մրցույթի կանոնների համաձայն, հետագայում ցանկացած խախտման դեպքում Հայաստանը որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել, զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ մայիսի կայացել է «Եվրատեսիլ-2016» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Արդեն ելույթից հետո «կանաչ սենյակում» արդյունքներին սպասելիս հայաստանյան պատվիրակը ծածանել էր ԼՂՀ դրոշը, ինչը դժգոհության ալիք էր առաջացրել Ադրբեջանում: Պաշտոնական Բաքուն կատարվածը որակել էր որպես սադրանք: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Ադրբեջանն իր դժգոհությունը կհայտնի «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեին՝ կապված նրա հետ, որ մրցույթի ուղիղ եթերում ծածանվել էր Արցախի դրոշը:
Հարակից հրապարակումներ`
- Իվետան Եվրատեսիլի կիսաեզրափակչի պրիմադոննան և թագուհին. Իսպանական ԶԼՄ
- Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Մկրտչյան
- Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
- «Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
- Իվետա Մուկուչյան. «LoveWave» երգն ինձ ավելի ներդաշնակ էր