Թոմաս դե Վաալ. Ադրբեջանը փորձեց ստուգել հայերի մարտունակությունը՝ խախտելով զինադադարը
Ապրիլի 2-ին զինադադարի խախտման ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Այս մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն իր անդարադարձում «Politico Europe» պարբերականում գրում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Վերջինիս դիտարկմամբ, ղարաբաղյան հակամարտության շուրջ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկու կամ երեք քայլ են հեռու Բոսնիական ոճով հակամարտության բռնկումից, որը կարող է վնասակար լինել ավելի լայն տարածաշրջանի համար:
«1994 թվականին կնքված հրադադարը պետք է լիներ խաղաղության համաձայնագրի նախերգանքը, բայց այն այդեպես էլ իրականություն չդարձավ: Հրադադարը լարված իրավիճակում էր վերջին մի քանի տարիներին: Ադրբեջանը այդ ընթացքում կառուցեց ծանր զինտեխնիկայի իր պահեստը, իսկ ռազմական հռետորաբանությունն էլ ավելի սրվեց, քան 1990-ականներին:
Վերջնականապես հրադադարը խախտվեց ապրիլի 2-ին: Ամենահավանական պատճառներից կարող է լինել այն, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Բայց մարդկային գինն ավելի թանկ արժեցավ՝ մոտ 200 հոգի»,- գրում է փորձագետը:
Վերջինիս կարծիքով ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր հրադադարի ռեժիմը չափազանց փխրուն է և ամեն պահի կողմերը կարող են ներքաշվել ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ, քան 1991-1994 թվականներին էր:
Վաալի կարծիքով Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգային մեծ վակուում է առաջացել, որը կարելի է լցնել միայն խաղաղության հաստատման համար բանակցություններով, հակառակ դեպքում վտանգ է ստեղծվում ողջ տարածաշրջանի համար: Ըստ Վաալի, իր մտահոգությունների մասին է հայտնում նաև Վրաստանը, որտեղ ապրում են մեծ թվով հայկական և ադրբեջանական համայնքներ, իսկ մյուս կողմից էլ կա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հանգամանքը կա:
Փորձագետի գնահատմամբ, ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի բանավոր համաձայնությունից բացի մինչ այս պահը Ռուսաստանը քիչ բան է արել հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար:
«Այս հավասարակշռող խաղը նշանակում է, որ Ռուսաստանը անկարող է Ղարաբաղի շուրջ օրակարգ ձևավորել: Հետևաբար տարածված կարծիքն առ այն, որ եթե իրերի դրությունը ավելի վատանա, «Ռուսաստանը կկարգավորի այն», տեղին չէ: Սա նաև մարտահրավեր է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնցից և ոչ մեկը բավարար ջանքեր չի գործադրել հավասարակշռված միջազգային ծրագիր առաջարկելու համար», - եզրափակում է դե Վաալը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին