Իվետա Մուկուչյան. Թիկունքս ամուր է ձեզնով
«Հիմա նույնիսկ չեմ կարողանում անհրաժեշտ բառեր գտնել, խոսքերն այժմ ավելորդ են թվում։ Սիրո ալիքը հասավ բոլորին և այնքան տարածվեց, որ անգամ ես չէի կարող պատկերացնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը:
Նա նաև նշել է. «Թիկունքս ամուր է ձեզնով, միասին մենք անպարտելի ենք։ Սիրում եմ Ձեզ անսահման»։
Իվետա Մուկուչյանը մրցույթում հանդես է գալիս «LoveWave» երգով: Մայիսի 10-ին կայացած մրցույթի առաջին եզրափակչում հանդես գալով՝ նա անցել է եզրափակիչ, որը կայանալու է մայիսի 14-ին, ելույթ է ունենալու երկրորդ կեսում:
Այսօր կայանալու է մրցույթի երկրորդ եզրափակիչը, հանդես են գալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների՝ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50x50) եզրափակիչ են անցնելու 20 հոգի (ամեն կիսաեզրափակչի՝ 10 երկրի ներկայացուցիչ): Եզրափակչում ելույթ են ունենալու Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչները:
Նշենք, որ Իվետա Մուկուչյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում նաև տեսաուղերձ էր տեղադրել:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին նախազգուշացրել է
- Իվետան Եվրատեսիլի կիսաեզրափակչի պրիմադոննան և թագուհին. Իսպանական ԶԼՄ
- Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Մկրտչյան
- Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
- «Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
- Իվետա Մուկուչյան. «LoveWave» երգն ինձ ավելի ներդաշնակ էր