Թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել դպրոցները. ԼՂՀ Օմբուդսմեն
Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը: Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմից:
Ըստ աղբյուրի, այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների հետևանքներին, մասնավորապես` քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասներին:
Ըստ Մելիքյանի, թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել գյուղերի դպրոցները:
Այցի ընթացքում Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև տեղի բնակիչներին, որոնք արտահայտել են իրենց խիստ մտահոգությունն ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան