Հ. Այվազովսկու կտավները ներկայացվելու են Sotheby's-ի աճուրդում
Լոնդոնում՝ Sotheby's աճուրդային տան կազմակերպված «ռուսական» գործերի վաճառքում ներկայացվելու է Հովհաննես Այվազովսկու աշխատանքներից: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Կտավներից մեկում ներկայացված է Կովկասի տեսարանը, գնահատվել է 80-120 հազար ֆունտ ստերլինգ:
«Այս նկարը ձեռք է բերել ներկայիս սեփականատիրոջ պապիկը 1917 թվականին: Նա եղել է գերմանացի, ունեցել է կոշիկի ֆաբրիկա, այդ ժամանակ բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Հայտնի է, որ Ռուսաստանում եղած ժամանակ նա ձեռք է բերել մի շարք նկարներ, այդ թվում Այվազովսկու ևս մեկ կտավ՝ ծովանկար»,- հայտնում են Sotheby's-ից:
Այվազովսկու «Երեկոյան արտացոլում» կտավը գնահատվել է 150-250 հազար ֆունտ ստերլինգ: Այն ներկայացվելու է վաճառքի առաջին անգամ:
Նշվում է, որ աճուրդի թոփ լոտը համարվում է Իվան Շիշկինի կտավը, որը նա նկարել է մահվանից մեկ տարի առաջ: Այն գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ:
Աճուրդը կայանալու է հունիսի 7-ին: Ընդհանուր առմամբ, ներկայացվելու է 300 ռուս նկարչի ստեղծագործություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան