Արզումանյան. «ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվեր ապրիլի 3-ին». «Առավոտ»
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ՀՀ-ն ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչեր ապրիլի 3-ին։ «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, ԱԳ նախկին նախարարը նշել է.
«Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել, բայց բացասական էլ չի տվել։ Բոլորս փորձում ենք հասկանալ՝ ի վերջո ի՞նչ եզրակացություն է տվել։ Համամիտ եմ՝ դա եղել է բոլոր երեք նախագահների օրոք, որ այն պահին, երբ ԼՂՀ հարձակման ենթարկվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Ինքս գտնում եմ, որ եթե մեր ընկալման մեջ այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա պետք էր ճանաչել ԼՂՀ անկախությունը ապրիլի 3-ին և հնարավորություն տալ իշխանությանը շարունակել ռազմական գործողությունները։ Եթե այդ պահին դա չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում է ճանաչման գաղափարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են