Մենք երբևէ պե՞տք է հասկանանք, որ դեսպան ունենք Վրաստանում. Գինոսյան
«Այս պատմության մեջ ամենավատը մեր դիվանագիտական աշխատանքն է, դեսպանի և դեսպամանտան աշխատանքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն՝ անդրադառնալով Ախալցխայի վերջին դեպքերին:
Հիշեցնենք, որ «Ջավախք» հայրենակցական միությունը հանդես է եկել հայտարարութամբ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ. «Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան՝ կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին»:
Գինոսյանի խոսքով տվյալ դեպքում, որպես այդպիսին, հայ-վրացական, ազգամիջյան բախում տեղի չի ունեցել, այլ սա ավելի շատ բախում է ոստիկանության հետ. «Տվյալ դեպքում կարծում եմ նաև այստեղ կան քաղաքական շահարկումներ, ընդիմմադիր մասը փորձում են սադրել հայերին՝ իրավիճակը լարելու համար: Պարզապես տեսնում ենք, որ սեղանին նստած են միայն վրացական իշխանությունն ու ընդդիմությունը, հայկական կողմը ոչինչ չի անում: Հերթական անգամ տեսնում ենք, որ Ջավախքը միայն ջավախցու խնդիրն է, սակայն այն նույնքան համահայկական է, որքան Արցախը: Մենք երբևէ պետք է հասկանանք, որ դեսպան, դեսպանատուն ունենք Վրաստանում»:
Մշակույթի գործիչը ևս մեկ անգամ կոչ արեց, որ Ջավախքը ևս համահայկական խնդիր է:
«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ Ախալցխայի դեպքի պես Վրաստանում հաճախ են լինում, ուղղակի այս դեպքը հրապարակվեց հայկական մամուլում և շատ խոսվեց դրա մասին:
«Այս դեպքում ոստիկանությունը հայերի դեմ գործեց, որը կարծես մոդել է դարձել Վրաստանում: Նման փորձ չկա, որ ՀՀ դեսպանատունը Վրաստանում երբևէ տեղի հայերի խնդիրներով զբաղված լինի»,-ավելացրեց նա:
Բանախոսները ևս մեկ խնդիր ընդգծեցին, որ որևէ հայկական գիրք հնարավոր չի լինում Վրաստան տանել և Հայաստանը դրա դեմ որևէ քաղաքականություն չունի:
Հարակից հրապարակումներ`
- «Հայերի հարցով» Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել էր Ախալցխա
- «Ջավախք» հայրենակցական միությունը՝ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ
- Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի