Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդել
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա «Eurovision's Next Top Model» մրցույթում: Այս մասին տեղեկանում ենք wiwibloggs.com կայքից:
Կայքն ամեն տարի կազմակերպում է առցանց քվեարկություն՝ պարզելու մրցույթի այդ տարվա ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:
Իվետա Մուկուչյանը քվեարկության արդյունքում ստացել 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն: Երկրորդ տեղում է Ադրբեջանի ներկայացուցիչը (22,71%), երրորդում՝ Բուլղարիայի (6,95%):
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 51 հազար 719 օգտատեր։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանն էր ճանաչվել «Eurovision's Next Top Model»-ը:
Նշենք, որ մայիսի 14-ին կայանալու է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակցելու է 26 երկրի ներկայացուցիչ: Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու 26-րդ համարի ներքո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի