Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով
Հայաստանի մարմնամարզության հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:
Մեր երկիրը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում հանդես կգա միայն Արթուր Ավետիսյանը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում իրեն:
Ավելացնենք, որ մեր հավաքականը մրցավայր կմեկնի մայիսի 21-ին:
Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը, Շվեյցարիայի Բեռն քաղաքում: