Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը հավատաց այս ծրագրին. հիշում է Թոփիկյանը
20 տարի… Յուրանքաչյուր տարի Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը հիշում է, համարում հաջողությունների, ձեռքբերումների տարիներ:
«20 տարեկան: Պարտքս եմ համարում հիշել 1996 թվականը, Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը հավատաց այս ծրագրին՝ ամբողջացնել, ձայնագրել ու տարածել Կոմիտասի աշխարհիկ խմբերգերը: Նա սկսեց ֆինանսավորել, աշխատանքն ընթացավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ 20 տարի առաջ նվագախբի ստեղծման պատմությունը հիշելով՝ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը:
Նա նշեց, որ պայմանագիրը կնքված էր մեկուկես տարով, սակայն այն հետագայում երկրաձգվեց, քանի որ Գարեգին Առաջինը տեսել էր աշխատանքի բուռն ընթացքը, մղումը, երգչախումբն արդեն հրավերներ էր ստանում:
«Առաջին հրավերը եղավ Իտալիայից՝ մասնակցել Ռավեննայի փառատոնին» , - ասաց արվեստի վաստակավոր գործիչը:
Նրա խոսքով, եղել են դժվար տարիներ, բայց միշտ ունեցել են հրաշալի ընկերներ, ովքեր պահել են ջահը: 2009 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ:
Ասուլիսին ներկա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանի խոսքով, երգչախումբը կանգնած է նորանկախ պետության հիմքերում:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 16-ին կայանալու է Երևանի պետական կամերային երգչախմբի գործունեության 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Երևանի կամերային երգչախմբի ղեկավար Լաուրա Բասենցյանը տեղեկացրեց, որ համերգին մասնակցելու են շնորհալի, վաստակավոր արտիստներ, օպերային և բալետի թատրոնից մեներգիչներ, ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը:
«Հույս ունենք գոհ ու մեծ բավականություն ստացած կհեռանա մեր հանդիսականը»,- նշեց նա:
Խոսելով հանդիսատեսի մասին, Հ.Թոփիկյանն ասաց, որ երգչախումբն ունի հավատարիմ հանդիսական, համերգները, ինչպես արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այնպես էլ Երևանում, մշտապես անցնում են լեցուն դահլիճներում:
«Անշուշտ, դրսում մարդիկ ավելի հղկված են՝ ծափահարել լիարժեք, միշտ սպասել բեմից լավագույն մի բերկրանքի: Մեզ մոտ խելացի լինելու պատճառով կամ բարդույթով միշտ սխալ են փնտրում: Բայց գալ համերգ, լսել երաժշտություն… Միշտ պետք է շնորհակալ լինել, որովհետև կյանքում եթե քեզ մեկ ակնթարթ բերկրանք են տալիս, ամենաշնորհակալ վիճակը պետք է լինի: Արդեն սխալի հարցը, թերությունը դառնում է երկրորդական»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը:
Նշեք, որ երգչախումբը ձայնագրել է 10 ձայնասկավառակ: Երգչախմբի հիմնական երգացանկը ներառում է հայկական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև եվրոպական ու ռուսական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների և ջազ կոմպոզիտորների աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում