Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս դեռևս հնարավոր է. Դավիթ Հարությունյան
«Կոնսենսուսը ինքնանպատակ լինել չի կարող, այն շատ ցանկալի է, և մենք էլ դրա վրա շատ մեծ ռեսուրսներ դրեցինք: Ցավում ենք, որ կոնսենսուս չկայացավ», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափի շրջանակներում մասնակցում էր քննարկումներին:
Այդուհանդերձ, ըստ Հարությունյանի, ամեն ինչ վերջացած չէ և ընդդիմության հետ կոնսենսուսի գալ դեռևս հնարավոր է:
«Ես չեմ բացառում հնարավոր կոնսենսուսը: Ընտրական օրենսգիրքը պետք է հունիսի 1-ին ուժի մեջ մտնի, բայց դա ամենևին չի նշանակում, որ կոնսենսուսի վերաբերյալ խոսակցությունները փակվում են այս փուլում: Մենք կարող ենք կոնսենսուսի գալ անգամ հունիսի 1-ից հետո և փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում», - նկատեց պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամյանն ասում է` ԸՕ-ի շուրջ լայն կոնսեսուսի հնարավորություն կա, Զուրաբյանը չի մեկնաբանում
- Մենք հետապնդելու ենք կոնսենսուսի հասնելու նպատակը. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան