Analitik.am կայքի՝ շորթման մեջ մեղադրվող տնօրենը ցուցմունք չի տալիս. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է` մայիսի 6-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկամսյա կալանք կիրառել Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի և նրա օգնական Վարդուհի Գիշյանի նկատմամբ, որոնք շորթման մեջ են մեղադրվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Անի Հովհաննիսյանը այս օրերին հրաժարվում է ցուցմունք տալ: Ըստ նույն լուրերի՝ նա իրավապահներին բանավոր հայտնել է, որ շատ բան կպատմի, երբ պահը կգա:
«Առավել հավանական է, որ Անի Հովհաննիսյանը փորձում է հասկանալ, թե ովքեր կփորձեն իրեն սատարել, որպեսզի որոշի՝ ում մասին ինչ պատմի քննիչներին: Իրավապահները քննում են նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարցաքննության հրավիրելու տարբերակները: Ինչպես հայտնի է՝ նա ևս ցուցմունք չի տալիս»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում