Ուկրաինան հնարավոր է հրաժարվի հաջորդ «Եվրատեսիլից», եթե հաղթի Լազարևը
Ուկրաինան հնարավոր է հրաժարվի «Եվրատեսիլ 2017»-ին մասնակցելուց, եթե այս տարվա մրցույթում ռուս երգիչ Սերգեյ Լազարևը հաղթի,- գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ստիպված ենք այլընտրանքի մասին մտածել: Եթե հաղթող դառնա Լազարև անունով մարդը, կարծում եմ մյուս տարի «UA: առաջինը» կրկին կհրաժարվի մրցույթին մասնակցելուց»,-իր ֆեյսբության էջում հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան:
Հիշեցնենք, որ 2015 Ուկրաինան հրաժարվել է «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց՝ երկրի բարդ տնտեսական և Դոնբասի իրավիճակից ելնելով: