«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի երթով՝ դեպի Բաղրամյան պողոտա
«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի երթ է սկսել դեպի Բաղրամյան պողոտա՝ նախագահական նստավայր: Երթի մասնակիցները պահանջում են լուծել Եկմալյան 4-16 բնակարանների հարցը, ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով, ինչպես նաև պահանջում են Արցախի հարցի հետ կապված բացառել տարածքային որևէ զիջում:
Նրանց պահանջների մեջ է մտնում նաև աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին, փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին:
Նախաձեռնության անդամները պահանջների մասին ամբողջական հայտարարություն են տարածել իրենց ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին