Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
Ես վաղուց եմ ուզում այս մասին գրել, արդեն պատրաստվում էի՝ պատերազմն եկավ թափով:
Աբորտների մասին: Ոչ թե սելեկտիվ աբորտների մասին, այլ՝ աբորտների: Այ, անընդհատ գրվում է՝ աղջիկներ քիչ են ծնվում, որովհետև սեռով պայմանավորված աբորտները շատ են: Այսօր Հայաստանի համար այսպիսի թվեր են բերում՝ « 100 աղջկա դիմաց 105-106 տղայի փոխարեն ունենք 112-113 տղա»:
Եթե աղջիկները բնականորեն քիչ են ծնվում՝ ոչինչ: Մենք պատերազմող երկիր ենք: Քանի տղա կորցրեցինք: Քանի հերոս տղա…:
Ու արտագնա աշխատանքների էլ տղամարդիկ են գնում: Եթե հասուն մարդկանց թվեր ներկայացնենք՝ կանայք ու աղջիկները շատ կլինեն տղամարդկանցից:
Ուստի՝ աբորտի խնդիրը ոչ թե սելեկտիվն է, այլ ուշ աբորտը ընդհանրապես: Ի դեպ՝ ուշ աբորտ արգելելու օրենքը հիմա էլ կա, չի գործում, ինչքան հասկանում եմ:
Եվ հետո՝ եթե նույնիսկ սելեկտիվ աբորտները, ուղղակի որպես այդպիսին արգելեն, այսինքն՝ թույլ տան ուշ աբորտը, բայց կնոջը չասեն, թե ինչ սեռի երեխա էր նա ունենալու: Միթե՞ սա հարցի լուծում է: Ինչ է, չէ՞ր կարող այդ կինը այլ տեղում ուղղակի հարցրած լիներ, թե ինչ երեխայի է սպասում, իսկ աբորտի համար դիմեր ա՞յլ տեղ:
Սելեկտիվ աբորտի թեման կրկին այն թեմաներից մեկ է, որ քննարկվում է շատ միակողմանի: Հիմա որ ասում են՝ «սելեկտիվ», ես «գենդեր» բառն եմ հիշում:
Հիմնական ասելիքս սա էր: Մնացածը ինչքան էլ երկարացնենք՝ ասած բաներ են:
Այլ բան, եթե խոսում ենք աբորտների ու դեմոգրաֆիկ խնդիրների մասին: Բայց դա էլ սելեկտիվի հետ համարյա թե կապ չունի:
Անահիտ Ոսկանյան
Լուսանկարը՝ երևանյան ջահերով երթից
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան