2015-ին հայաստանյան թատրոններում ցուցադրվել է 2885 ներկայացում
Հայաստանյան թատերահանդիսային 26 կազմակերպությունում նախորդ տարի ցուցադրվել է 2885 ներկայացում, որից 2303-ը՝ Երևանում: Տվյալները ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2015թ. ներկայացումներ կազմակերպել է դրանցից 26-ը, 2-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր: 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոն և կրկեսը: Թատերահանդիսային 28 կազմակերպությունից 18-ը գործում է Երևանում:
Թատրոնները 2015-ին ունեցել են 512 հազար 739 հանդիսական:
Թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 412.1 միլիոն դրամ: