Կառավարությունը, հնարավոր է, վերանայի «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հարցը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կարող են սկսվել «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հետ կապված հարցեր: Խնդիրն արդեն ուսումնասիրության փուլում է:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը արդիական է դարձել ՀՀ արտաքին պարտքի անկասելի աճի պատճառով, որը արդեն հասել է կրիտիկական սահմանին: Այս առաջարկը մշակողների հաշվարկները ցույց են տվել, որ մայրուղու շինարարությունը նույն ստանդարտներով շարունակելու դեպքում ծախսվելիք գումարը կհատի 2 միլիարդ դոլարը, որը վարկերի տեսքով պետք է ներգրավվի արտաքին աղբյուրներից: Ուստի պատրաստվում է առաջարկ, ըստ որի մայրուղու առանձին հատվածներ թեկուզ ժամանակավորապես կվերակառուցվեն ավելի համեստ չափանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին