Նոր քրգործ՝ Երևանի ոստիկանապետի դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի» գործով նոր քրեական գործ է հարուցվել։ ՀԺԿ նախկին անդամ Գ. Վիրաբյանը գործով ճանաչվել է տուժող և հրավիրել հարցաքննության։ Ավելի վաղ Եվրադատարանն այս գործով որոշում կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Վիրաբյանը կրկին դիմեց Հայաստանի արդարադատությանը՝ մեղավորներին պատժելու համար։
«Հիշեցնենք, որ քննչական մարմինը դեռ 2004 թվականին հրաժարվել էր գործ հարուցել Վիրաբյանին խոշտանգելու մեղադրանքով՝ համարելով, որ ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի չեն ենթարկել։ Աչք փակեց անգամ այն հանգամանքի վրա, որ Վիրաբյանը օրեր շարունակ անցկացրել է հիվանդանոցում, դաժան ծեծի հետևանքով վիրահատվել։ Ավելին՝ Գրիշա Վիրաբյանին վիրահատող բժիշկների հավաստմամբ՝ եթե վիրահատությունը փոքր-ինչ ուշանար, ապա նրա կյանքը հնարավոր չէր լինի փրկել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան