Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին
Իտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա մարտին գերազանցել է հերթական ռեկորդը և հասել պատմական առավելագույնին՝ 2,228 տրիլիոն եվրոյի: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Ռիա Նովոստիին:
Իտալիայի կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ նախորդ բացասական ռեկորդը սահմանվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի մայիսին, երբ պետական պարտքը կազմել Է 2,18 տրիլիոն եվրո:
Փետրվարին երկրի պարտքային բեռը աճել է միանգամից 14 մլրդ եվրոյով:
Եվրամիության Վիճակագրական վարչության (Eurostat) տվյալների համաձայն, Իտալիայի պետական պարտքը կազմել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 132,7 տոկոսը: