Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վերջին տարում «որոշակի առաջընթաց» նկատել է՝ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, կազմակերպվել են քննարկումներ, հաստատվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այդ մասին այսօր «Կառավարություն -քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում հայտարարեց նախարարը:
Որպես կոռուպցիայի դեմ պայքարի փաստ, Հովհաննիսյանն արձանագրում է քաղաքացիական հասարակություն-պետություն աշխատանքյաին խմբերի ստեղծում, որոնք, ըստ նրա, անելիք ունեն:
Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունում չեն մոռանում նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
«Բարձրաստիճան անձանց նկատմամբ քրեական և վարչական պատասխանատվության սահմանման օրինագիծը մշակվել է և ներկայացվել կառավարություն։ Կարծում եմ՝ հաջորդ այն շաբաթ հավանության կարժանանա: Խոսքը վերաբերում է եկամուտների հայտարարգիր չներկայացնելու կամ թերի ներկայացնելու, կամ տեղեկություններ թաքցնելու կամ կեղծելու համար նախատեսված պատասխանատվությանը»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը վստահեցրեց, թե որևէ երկրում որևէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը ակնթարթային արդյունքներ չի արձանագրել:
«Չափազանց դժվար է իրականում շատ հաճախ լատենտային, օրենքներում հնարավորություն ընձեռող բացերի և այլ նման բաների հետ կապված ասել, որ միանգամից այդ ամենը կվերացվի: Որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ փաստում եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա, և արդարադատության նախարարությունն էլ որպես հակակոռուպցիոն ոլորտում համակարգում իրականացնող մարմին, ամբողջ պատասխանատվությունը կոնկրետ քայլեր իրականացնելու, վերցնում է իր վրա», -հավելեց տիկին նախարարրը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ կոռուպցիոները պայքարի կոռուպցիայի դեմ, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Եթե դուք կոռուպցիոների մասին խոսում եք իրավապահ մարմինների կողմից հաստատված շրջանակներում և ասում եք, որ ովքեր են կոռուպցիոներները, և ձեր խոսքը ոչ թե ձեր հայտարարությունն է, այլ իրավապահ համակարգի գնահատականը, ապա՝ ոչ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին