ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը մարդու իրավունքների խախտում է
Փախստականների հարցով ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնագիրը խախտում է ապաստան փնտրողներին օգնելու հարցում ԵՄ-ի ստանձնած պարտավորությունները և ստեղծում է վտանգավոր նախադեպ: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`այս մասին նշվում է «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության` ԵՄ կազմակերպություններին և դաշինքի անդամ երկրների առաջնորդներին ուղղված բաց նամակում:
Աղբյուրի փոխացմամբ`կազմակերպության նախագահ Ջոան Լյուի ստորագրությամբ տարածված նամակում մտահոգություն է հայտնվում առ այն, որ ԵՄ-ի երկրները, Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրելով, երես են թեքել պատերազմից, հալածանքներից փախչող հազարավոր մարդկանցից:
Նամակում նշվում է, որ համաձայնագիրը զրկում է մարդկանց ապաստան ստանալու` անքակտելի իրավունքից և խախտում է առանց որևէ պայմանների մարդկանց օգնություն ցուցաբերելու դրույթը:
«Մարդկանց`վերջին տասնամյակների ամենամասշտաբային հարկադիր վերաբնակեցման ժամանակաշրջանում այս համաձայնագիրը իրենից ներկայացնում է բարոյական ու իրավական պարտավորություններից աննախադեպ հրաժարում»,- նշվում է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան