Հոգեբան. Հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոփոխվել է
Հայկական ավանդական ընտանիքի մոդելը 1988 թվականից հետո փոխվել է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Նա նշեց, որ, հիմնվելով սեփական հետազոտությունների վրա, ղարաբաղյան պատերազմը, սոցիալական վիճակը, աշխարհում տեղի ունեցած փոփոխություններն հայկական ընտանիքների վրա ազդեցություն են ունեցել:
«Պատերազմում ունեցանք զոհեր, եղան նաև վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղամարդիկ, որն իր հետ բերեց այն վիճակը, երբ կինը նույնպես դարձավ ընտանիքի կերակրող: Սա բերեց իր հետ նոր խնդիրներ»,- ասաց հոգեբանը:
Ի.Ծատուրյանի խոսքով, եթե մինչև 1988 թվականը Հայաստանում ամուսնալուծությունները վախեցնող տոկոս չէր կազմում, այժմ իրավիճակն այլ է: Տարբեր տեղերից հավաքած տվյալների վրա հիմնվելով՝ նա նշեց, որ 2013-ին 1000 ամուսնության դեպքում գրանցվել է 205 ամուսնալուծություն:
Ըստ հոգեբանի, Հայաստանում ամուսնալուծությունների պատճառները տարբեր են: Ի.Ծատուրյանն ասաց, որ այդ պատճառների մի մասն ընդհանուր են, նաև մյուս երկրներին են բնորոշ, սակայն կան միայն Հայաստանին հատուկ պատճառներ: Օրինակ, նրա խոսքով, որոշ դեպքում տղամարդկանց արտագնա աշխատանքը, ծնողների կողմից միջամտությունը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին