ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գլխավոր նպատակն է զինադադարի ամրապնդումը
Եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։
Նման կարծիք են հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ինչպես նաև՝ ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի հետ համատեղ աշխատանքը. Նալբանդյան
- Լավրովը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
- Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
- Պեսկով. Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի ցանկացած քայլ
- Ժամանակն է, որ նախագահները հանդիպեն. ՄԽ համանախագահների հայտարարությունը
- Լավրով. Հանդիպում ենք նախատեսում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան