Սինգապուրում Զիկա վիրուսի առաջին դեպքն է գրանցվել
Սինգապուրի տարածքում արձանագրվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը,- գրում է Rosbalt.ru-ն: Աղբյուրի տվյալներով վարակը հիվանդը բերել է Բրազիլիայից:
«Սինգապուրի մշտական բնակիչ համարվող 48-ամյա տղամարդու մոտ, ով մարտի 27-ից մայիսի 7-ը գտնվել է Սան-Պաուլույում, ի հայտ է եկել ջերմություն և ցան: Մայիսի 10-ին նա հիվանդանոց է տեղափոխվել և մայիսի 12-ին կարանտին է հայտարարվել»,-ասված է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Ներկա պահին հետազոտություն է անցկացվում հիվանդի հարազատների մոտ:
Նշենք, որ օրերս Զիկայով վարակի չորրորդ դեպք արձանագրվեց Հարավային Կորեայում: Վարակակիրը վերադարձել էր Ֆիլիպիններից:
Հարակից հրապարակումներ`
- Մշակվել է Զիկա վիրուսի արագ և էժան ախտորոշող թեստ
- Դոմինիկյան հանրապետությունում Զիկայով 56 մարդ է վարակվել
- Կուբայում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
- ՌԴ-ում գրանցվել է «Զիկա» վիրուսով վարակման առաջին դեպքը
- «Զիկա» վիրուսի պատճառով խորհուրդ չեն տալիս համբուրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա