Վարուժան Հոկտանյանի վրա վարչապետի հայտարարությունը «դեկլարատիվ տպավորություն» է թողել
«Հավանաբար կա գիտակցում, որ պետականության կորստի ենք գնում, քանի որ այսպիսի մակարդակով կոռուպցիա, այսպիսի տարածաշրջանում ու նման աղքատ ռեսուրսների պայմաններում լրջագույն մարտահրավեր է», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Միաժամանակ, ըստ բանախոսի, պետական ապարատը կրճատելու և ծախսերը խնայելու, կոռուպցիայի պայքարի մասին վարչապետի հայտարարությունը, իր վրա «դեկլարատիվ տպավորություն» է թողել:
«Միաժամանակ, չհասկացանք, թե ինչ կարիք կար այդ ամենը հայտարարելու, դեկլարատիվ տպավորություն թողեց: Մասնավորապես, ի՞նչ կարիք կար նշել Դավիթ Հարությունյանի մէյլի հասցեն, այն դեպքում, երբ կա հակակոռուպցիոն խորհուրդ, որը իսկապես պետք է լուրջ աշխատի», -հայտարարեց Հոկտանյանը՝ մտավախություն հայտնելով, որ վարչապետի հայտարարությունը կմնա թղթ վրա:
Հոկտանյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեծ քաղաքական կամք է անհրաժեշտ և «վարչապետության երկու տարիների ընթացքում Աբրահամյանը կարող էր պարզել մենաշնորհների տերերին»:
Հիշեցնենք, երեկ կառավարությա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր գոտիները ձգելու կոռուպցիայի դեմ իարկան պայքարի մասին, նաև հանձնարարել էր էկոնոմիկայի նախարարին և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին