Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Արցախում հրազենային ծանր վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Պողոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Զորիկ Սաղյանը, զինծառայողին վիրահատել են և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նրա խոսքերով՝ 21-ամյա զինծառայողը ստացել է գլխուղեղի հրազենային վնասվածք:
«Վիճակը կարգավորվելուց հետո զինծառայողին կտեղափոխենք Երևան»,- ասաց Զորիկ Սաղյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: Ըստ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության՝ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան