Բանգլադեշում կայծակից 50 մարդ է զոհվել
Բանգլադեշում երկու օրվա ընթացքում կայծակի հարվածից ավելի քան 50 մարդ է մահացել, գրում է Korrespondent-ը` հղում անելով երկրի ոստիկանությանը: Զոհվածներից շատերեը ֆերմերներ են, ովքեր ամպրոպի ժամանակ դաշտերում են եղել:
Զոհերի թվում կան նաև ուսանողներ և դեռահաս, ով այդ ժամանակ մանգո հավաքելիս է եղել:
Աղբյուրը գրում է, որ ամպրոպը հաճախակի հանդիպող բնական երևույթ է Բանգլադեշի համար, բայց այս տարի այն առավել թափով է եղել: Փորձագետները դա պայմանավորում են ջերմաստիճանի բարձրացմամբ և անտառների անհետացմամբ: