ԱՎԾ. Մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերը նվազել են
Այս տարվա առաջին երեք ամիսներին 2015թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 7.2%-ով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նույն աղբյուրի համաձայն, մանկական մահացության գործակիցը, 1 000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.4 պրոմիլային կետով և կազմել 8.4‰:
2016թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխա ների մահվան 89 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 86.5 %:
Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 9.7‰, տղա երեխաների շրջանում`10.3‰, իսկ աղջիկների` 9.0 ‰:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է
- Նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները. Մուրադյան