ՀՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը դիտավորյալ սրում է իրավիճակը
Հակառակորդը շփման գծի հրետակոծությունը և իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ադրբեջանական կողմը արհամարհում է խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և դիտավորյալ սրում է իրավիճակը,-նշված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
ԼՂՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:
Ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցներից սահմանին զինծառայող է վիրավորվել
- Ժամը 17:00-ից սկսած Ադրբեջանը արկակոծում է ԼՂՀ մարտական հենակետերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին