Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սորոնկովն էր, ով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Հիշեցնենք, որ սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի մայիսի 16-ին: