Գինու արտադրության ծավալներն աճել են, օղու, գարեջրի արտադրության ծավալները՝ նվազել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1 441.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով: Նշենք, որ 2015թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 370.1 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 60.2%-ով` կազմելով 85.2 հազար լիտր:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 394.3 հազար լիտր վիսկի, ինչը 2015թ-ի հունվար-մարտի համեմատ աճել է 5 անգամ:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 053.3 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21%-ով (2015-ի հունվար-մարտին արտադրվել է 2 600.7 հազար լիտր օղի):
Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-մարտին արտադրվել է 2 569.7 հազար լիտր գարեջուր` 2015թ-ի համեմատ նվազելով 7%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Քաղցրաշենցիներին մթերած խաղողի գումարները խոստացել են սեղմ ժամկետում վճարել
- Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են
- Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը
- Հայկական գինիները` Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին