Սաուդիան Արաբիայում կպատժեն կանանց, ովքեր կստուգեն ամուսինների բջջային հեռախոսները
Սաուդյան Արաբիայի կանանց կարող են մարմնական պատժի ենթարկվել և նույնիսկ ազատազրկման, եթե ստուգեն իրենց ամուսինների բջջային հեռախոսները, առանց նրանց թույլտվության: Այդ մասին գրում է The Independent-ը:
Առաջատար իրավաբան Մոհամմադ ալ-Թեմյաթի (Mohammad al-Temyat) խոսքով, Հանցագործությունը կդիտարկվի որպես ոտնձգություն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ, քանի որ երկրի իսլամական օրենքներում նման հոդված չկա:
Իրավաբանը հայտարարել է, որ կինը պատասխանատվության կենթարկվի, եթե նրա նկատմամբ հայց ներկայացվի դատարան:
Ըստ աղբյուրի, այս օրինագիծը ներկայացվում է Սալման թագավորի կողմից երկրւմ իրականացվող սոցիալական, իրավական բարեփոխումների շրջանակներում: Ընտանիքի անվտանգության ծրագիրը հիմնվել է 2005 թվականին:
Երկրում մեծ քննարկումներ են սկսել հարցի վերաբերյալ. Twitter-ում մի կին օգտատեր գրել է. «Տղամարդիկ ձանձրանում են կանանցից, երբ կանայք ստուգում են իրենց ամուսինների հեռախոսները այն պարագայում, երբ այդ կանայք ապրում են իրենց կյանքը «ինկվիզիացիայի» մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին