Թուրքիայում ռազմական ուղղաթիռը կործանել են քրդական ուժերը
Քրդական աշխատավորական կուսակցության ազգային ինքնապաշտպանության ուժը HPG (Hêzên Parastina Gel) հերքել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, թե՝ թուրքական ռազմական ուղղաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով, և պատասխանատվություն են ստանձնել ուղղաթիռի կործանման փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
«Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը ուղղաթիռի հանկարծակի կործանման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Ուղղաթիռը խոցվել է մեր կողմից մայիսի 13-ին, առավոտյան 04:30-ին Հաքքարիի մարզում, որը պատկանում է թուրքական գաղութային զորքերին և հատուկ օպերացիա էր իրականացնում քուրդ ժողովրդի դեմ»,- ասվում է HPG-ի հայտարարության մեջ:
Քրդական ինքնապաշտպանական ուժը նաև նշում է, որ ուղղաթիռի կործանման արդյունքում մի քանի զինվորներ մահացել են և վիրավորվել, իսկ քրդական զինյալներին հաջողվել է վերցնել նրանց զենքերը:
Նշենք, որ նախօրեին թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել էր «Kobra» ռազմական ուղղաթիռը, որը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել Հաքքարիի մարզի Չուքուրջա շրջանում տեխնիկական խնդիրների պատճառով կործանվել է, որի պատճառով զոհվել են երկու օդաչուները:
2015թ.-ի հուլիսից Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ սկսված հակամարտության արդյունքում զոհվել են մոտ 450 զինվորականներ և ոստիկաններ, իսկ ըստ Թուրքիայի նախագահի, քրդական կողմից զոհվել են 5000 զինյալներ: Իսկ պրոքրդական ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության պնդմամբ՝ այդ հակամարտության ընթացքում զոհվել է հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան