2015-ին Ռուսաստանում 12 հազար մարդ է մահացել ՄԻԱՎ-ից
ՌԴ-ում ՄԻԱՎ վարակակիրների թիվը տարեցտարի ավելանում է: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ միայն 2015 թվականին գրանցվել է վարակի 100 հազար նոր դեպք, որոնցից 12,5 հազար մահացել են:
Աղբյուրը գրում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Միայն նախորդ տարի մեզ մոտ ՄԻԱՎ-ով վարակվածների 100 հազար դեպք է արձանագրվել: Վերջին մի քանի տարիներին վարակի տարածումը կանանց մոտ երկու անգամ ավելացել է: ՄԻԱՎ-ը այլևս դադարել է լինել հիվանդություն կոնկրետ սոցիալական խմբերի համար»,-հայտնել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում