«Եվրատեսիլ-2016». Հայաստանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Մրցույթում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը, երկրորդ տեղում է Ավստրալիայի, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:
Մասնակից երկրների ազգային ժյուրիներից Հայաստանը ստացավ՝ Հունգարիա՝ 1 միավոր, Ավստրիա, Բոսնիա Հերցեգովինա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իսրայել՝ 2-ական, Բելառուս, Սերբիա՝ 3-ական, Խորվաթիա, Լիտվա, Սլովենիա, Շվեդիա՝ 4-ական, Մոլդովա՝ 5, Լատվիա՝ 6, Մալթա 7, Կիպրոս՝ 8, Հունաստան, Մոնտենեգրո՝ 1-ական0, Իսպանիա, Բուլղարիա, Ռուսաստան՝ 12-ական միավոր: Ընդհանուր առմամբ, Հայաստանը մասնակից երկրների ազգային ժյուրիներից ստացավ 115 միավոր:
Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր տվեց Ֆրանսիային:
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 134 միավոր:
Հեռուստադիտողի և ազգային ժյուրիների քվեարկությունների արդյունքում Հայաստանը ստացավ ընդհանուր առմամբ 249 միավոր:
Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում հանդես եկավ 26 երկրի՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան, ներկայացուցիչները:
Մրցույթին մասնակցել է 42 երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի