Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան համույթը պատրաստ է ներկայացնել ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում
Ռուսական բանակի Ա.Վ.Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական համույթի անդամները պատրաստ են ներկայացնել Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցութում, եթե նման առաջարկ լինի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար Գեննադի Սաչենյուկը:
«Մենք այդ մրցույթին մասնկցելու փորձ ունենք, բայց ոչ անմիջական որպես մասնակիցներ: Երբ մրցույթն անցացվել է Մոսկվայում, մեր համույթը մասնակցել է ոչ մեծ համարով: Եթե հնարավորություն լինի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին, մենք պատրաստ ենք»,- ասել է նա:
Գ. Սաչենյուկը հավելել է, որ համույթից կարող են ելույթ ունենալ ինչպես մենակատարներ, այնպես էլ ամբողջ համույթը:
«Մրցույթի կանոններով մասնակիցների սահմանափակում կա: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն… Կամ այլ ստեղծագործ մարդկանց հետ համագործակցենք»,- ասել է համույթի գեղարվեստական ղեկավարը:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթն անցացվելու է Ուկրաինայում: Ավելի վաղ Ուկրաինայի Վերին ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն ասել էր, որ ռուսաստանցի մշակույթի գործիչները, ովքեր ընդգրկված են այսպես կոչված «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017» մրցույթում: Նրա խոսքով, մրցույթին թույլ կտան մասնակցել միայն այն երգիչներին, ովքեր «հասկանում են, որ Ղրիմի գրավումը և Դոնբասի մի մասի բռնազավթումը հանցագործություն էր»: