«Ալ-Քաիդան» վերադառնում է Եմեն
«Եմենի հյուսիսը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: «Ալ-Քաիդան» փորձում է վերադառնալ Եմեն»,-մեկնաբանելով վերջին շրջանում այս երկրում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման փաստը`«Russia today»-ի հետ զրույցում այս մասին նշել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Քեթրին Շակդամը:
Նշենք, որ նախօրեին Եմենի Մուսկալա քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրագործված պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ, նույնքան`վիրավորվել:
Փորձագետի կարծիքով`զինյալները հիմնականում գործում են երկրի հարավում:
««Ալ-քայդան» և մյուս ծարահեղական խմբավորումները երկար տարիներ փորձում են ամրապնդվել Եմենի հարավում` օգտագործելով նավահանգստային Ադեն և Ալ-Մուսկալա քաղաքները: Հիմա նրանք կվերադառնան այս վայրեր, չնայած իրականում նրանք երբեք այստեղից չէին հեռացել»,- նշել է փորձագետ Քեթրին Շակդամը:
Նրա կարծիքով` Հարավային Եմենը վերահսկող Սաուդյան Արաբիան ձգտում է այս երկրում ստեղծել Իրաքում և Սիրիայում առկա քաոսային իրավիճակը:
Բացի դրանից, ըստ Քեթրին Շակդամի, Եմենը ունի կարևորագույն աշխարհագրական դիրք և այս երկրի կործանումը կհանգեցնի Աֆրիկա ակաբեկչական խմբավորումների անցման դյուրացմանը: