«Առաքելության» առաջարկները՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ
««Առաքելություն» կուսակցությունը բազմիցս հայտնել է իր մտագոհությունը կոռուպցիայի մակարդակի, ստվերային տնտեսության ծավալների վերաբերյալ` փաստելով, որ կառավարության գործունեությունը չի նպաստում նշված խնդիրների լուծմանը: Կառավարություն կողմից իրականացվող միջոցառումները կրում են հիմնականում մակերեսային բնույթ` հաճախ էլ ավելի մեծացնելով առկա խնդիրները»: Նման հայտարարություն է տարածել «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը:
Կուսակցությունը ներկայացնում է կոռուպցիայի, հովանավորչության, ստվերային տնտեսության դեմ պայքարի համար անհրաժեշտ կոնկրետ գործողությունների առաջարկներ, «որոնք իրենց մեջ պարունակում են օրենսդրական հստակ լուծումներ` առանց մաղթանքների և ցանկությունների»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված առաջարկները ընդունելու դեպքում միայն հնարավոր կլինի էապես կրճատել կոռուպցիայի ծավալները` հնարավորություն ստեղծելով տնտեսության իրական զարգացման համար:
1. Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,
2. ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածի վավերացում՝ այդ հոդվածին համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը, համաձայն որի պաշտոնյաների ունեցվածքի արժեքը չի կարող գերազանցել պաշտոնական եկամուտները` ներառելով նաև պաշտոնյանների ընտանիքի անդամներին,
3. ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,
4. Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսվորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջեներ,
5. Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,
Կուսակցությունը առաջիկայում հանդես կգա նշված առաջարկների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկմանը մասնակցելու մասին
- Կոռուպցիայի դեմ պայքարը ամենևին չի շաղկապվում ԵՄ տված փողերի հետ. Դավիթ Հարությունյան
- ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար 15 մլն եվրոն կտրամադրի պայմանով
- Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա. Արփինե Հովհաննիսյան
- Վարուժան Հոկտանյանի վրա վարչապետի հայտարարությունը «դեկլարատիվ տպավորություն» է թողել
- Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը. Հովիկ Աբրահամյան