Հայաստանում ունենք ժողովրդագրական ոչ շատ բարվոք իրավիճակ. Գարիկ Հայրապետյան
Այսօր Հայաստանում ունենք ժողովրդագրական ոչ շատ բարվոք, եթե չասեմ մտահոգ իրավիճակ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե պետական քաղաքականությունը որքանո՞վ է ուղղված ծնելիության աճին, ընտանիքների բարեկեցության ապահովմանը:
Ըստ նրա, այստեղ պետության դերը պետք է բավականին հստակ լինի. «Կան որոշակի ծրագրեր, որոնք այսօր արդեն իրականացվում են՝ լավ կամ վատ, իդելական կամ ոչ իդեալական, մանկական առողջապահությունն անվճար է, բայց գուցե որակն այնքան էլ բարձր չէ:
Ամենակարևորն այն է, որ խնդիրը ոնց որ թե սկսում է դառնալ արդիական: Այն համապարփակ ծրագիրը, որն այսօր ներկայացված է կառավարություն ընդունվելու համար, եթե առաջին հերթին ընդունվի, երկրորդ հերթին էլ ճիշտ իրականացվի, հնարավորինս կփորձի լուծել այն հիմնախնդիրները, որոնց այսօր ամենաշատն են հանդիպում ընտանիքները՝ բնակարանային, ծնողների աշխատանքային և ծնողական իրավունքների մեկ կետում համատեղում, ծնողների կրթություն ստանալու և շուկայում ավելի մրցունալ դառնալու հնարավարություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին