Ըմբշամարտի և ձյուդոյի համար նախատեսված դահլիճը պատրաստ է
Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիոյում շահագործման է հանձնվել «Կարիոկա Արենան» (Carioca Arena 2), որտեղ կկայանան ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ու ձյուդոյի մրցաշարերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Կարիոկա Արենան» գտնվում է օլիմպիական Բարրայ շրջանում և տեղավորում է մինչև 10 հազար հանդիսական:
Օլիմպիական խաղերից հետո «Կարիոկա Արենան» կվերափոխվի և կդառնա մարզումային կենտրոն:
Հայաստանն ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում կունենա 8 մարզիկ:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին, Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: