Թուրքիայի նախագահի դուստրն ամուսնացել է ԱԹՍ արտադրող ընկերության սեփականատիրոջ հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կրտսեր դուստրը ամուսնացել է խոշորագույն պաշտպանական ընկերության տեխնիկական տնօրենի` Սելջուկ Բայրաքթարի հետ: Այդ մասին տեղելացնում է Life-ը:
Նախագահի դստեր ամուսնու ընտանիքը «Բայքար» ընկերության սեփականատերն է, իսկ այդ ընկերությունն արտադրում է անօդաչու թռչող սարքեր և ճշգրիտ տեխնիկա, այդ թվում` ռազմական արդյունաբերության ոլորտում:
Ըստ աղբյուրի, հարսանեկան արարողությանը հրավիրյալների թիվը վեց հազար է եղել, այդ թվում` վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի մյուս փեսան այժմ Էներգետիկայի նախարարն է և երկրի վարչապետի հավանական թեկնածուներից մեկն է: