ՀԱԿ-ը իշխանությունից երաշխիքներ է պահանջում
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուսի հասնելու համար պետք են երաշխիքներ: Այդ մասին այսօր ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունները, բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, ներկայացրել են առաջարկություններ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է քննարկել:
«Ինչ-որ չափով կարելի է Ընտրական օրենսգրքի ընդունման շուրջ այս շտապողականությունը արդարացնել Սահմանադրությամբ առաջ քաշած ժամկետներով, բայց քանի որ փոխադարձ հայտարարություններ ենք արել, որ կոնսենսուս հնարավոր է, քանի որ հասկանալի է, որ շատ հարցեր քննարկման ենթակա են, մենք առաջարկում ենք, որ հենց հիմա հրապարակային երևաշխիքներ տրվեն, որ օրենքի ընդունումից հետո կանցկացվի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն հնարավոր կոնսեսնսուսի հետ կապված խնդիրները և բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք ներկայացվել են քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից: Դրանից է կախված մեր մասնակցությունը երկրորդ ընթերցման քննարկումներին», -հայտարարեց Զուրաբյանը:
Պատգամավորին արձագանքեց ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այդ հարցին առավել ստույգ կարող են պատասխանել օրինագիծը խորհրդարանում ներկայացնողները:
«Այդ հարցը դուք կարող եք հնչեցնել նաև օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ, որին կպատասխանեն օրենքի նախագիծը ներկայացնողները», -հավելեց Սահակյանը:
Նկատենք, որ Սահմանադրության համաձայն՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: Օրինագիծն իր հարակից փաթեթներով առաջին ընթերցում արդեն իսկ անցել է խորհրդարանում և այժմ ներկայացվել է երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին