Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ
Գերմանական DW գործակալության պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2015-2016 թթ. մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Հարցման մասնակիցների 26 տոկոսը քվեարկել է հայ ֆուտբոլիստի օգտին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում: Այս մասին հայտնել է գերմանական ակումբի թվիթթերյան պաշտոնական էջը: Դորտմունդցիներից նման պատվի են արժանացել նաև Մաթս Հումմելսն ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Ավելացնենք, որ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ: Որոշ տեղեկություններով՝ նրա համար պայքարում են լոնդոնյան «Չելսին» ու «Արսենալը»: