Հայ շախմատիստներից միայն Հրանտ Մելքումյանը հաղթեց
Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչների հիմնական մասը պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սաhակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը պարտվել են: Միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:
Մրցաշարային աղյուսակը չորս տուրից հետո գլխավորում են Ռադոսլավ Վոյտաշեկը, Էռնեստո Ինարկիևը և Բաադուր Ջոբավան: