Վիեննայում կկայանա Մոգերինի-Սարգսյան հանդիպումը
Այսօր երեկոյան Վիեննայում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այդ մասին տեղեկանում ենք Մոգերինիի թվիթերի միկրոբլոգից:
«Այսօր երեկոյան Վիեննայում հանդիպելու եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ», -գրառել է եվրոպացի պաշտոնյան:
Ավելի վաղ ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Քերին Վիեննայում կքննարկեն Ղարաբաղի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը
- Վիեննայում ՀՀ նախագահը Մինսկի խմբի նախաձեռնությամբ հանդիպումներ կունենա
- Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա
- ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գլխավոր նպատակն է զինադադարի ամրապնդումը
- Լավրովը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
- Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
- Ժամանակն է, որ նախագահները հանդիպեն. ՄԽ համանախագահների հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա