Նարեկ Մանասյանը`Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարի հաղթող
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր: Մանասյանը եզրափակչում առավելության է հասել ՌԴ ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել:
Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ: