Ջրացատկորդ Լև Սարգսյանը 7-րդն է Եվրոպայի առաջնությունում
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը:
Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորրդները: Հայաստանի հավաքականի անդամ Լև Սարգսյանն աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367,05 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և մտել եզրափակիչ, որտեղ բարելավել է միավորները՝ վաստակելով 432,75 միավոր և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս մրցաձևին մասնակցում էին 12 մարզիկներ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50):